ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Զանգեզուրի միջա՞նցք, թե՞ տրանսպորտային հանգույց

Զանգեզուրի միջա՞նցք, թե՞ տրանսպորտային հանգույց
12.09.2025 | 11:35

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն «Իլուր»-ի հետ զրույցում հստակ շեշտադրել է՝ հրաժարվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, որը լուրջ մտավախություններ է առաջացնում հասարակության մեջ։ Փոխարենը առաջարկել է նոր տերմին՝ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»։

Այս նոր ձևակերպումը քաղաքական մեծ նշանակություն ունի․ այն նվազեցնում է միջանցքի գաղափարի վտանգավորությունը, հեռացնում է «սուվերենության կորուստ» ընկալումները և ցույց տալիս, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո գործող հաղորդակցությունների մասին է։

Վերահսկողությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ձեռքում՝ սուվերեն իրավունքի ուժով։

Հայաստանը, միջազգային իրավունքի շրջանակում, կարող է երաշխավորել շահագրգիռ երկրների անխափան գործունեությունը։

Խնդրի կայուն լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործի դրվի մեխանիզմ, որը կբավարարի միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի շահերը։

Տեր-Պետրոսյանն առաջարկում է խաղաղության նոր բանաձև․ ոչ թե Ադրբեջանի պարտադրանք, այլ մեծ տերությունների աշխարհաքաղաքական բալանս, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես սուվերեն դերակատար։

Եթե Փաշինյանի իշխանությունը որդեգրի ոչ թե այս բալանսավորված մոտեցումը, այլ առաջնորդվի «Թրամփի ուղիով», ապա աշխարհաքաղաքական ական կդնի խաղաղության գործընթացի հիմքում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ